Twitter սոցիալական ցանցի հիմնադիր Ջեք Դորսին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։«Ես որոշեցի, որ վերջապես ժամանակն է թողնել պաշտոնը»,- ասված է Դորսիի հայտարարության մեջ: Նա հավելել է, որ գլխավոր տնօրենի պաշտոնը կզբաղեցնի Twitter-ի տեխնիկական տնօրեն Պարագ Ագրավալը։Միաժամանակ ընդգծվում է, որ Դորսին կպահպանի իր անդամությունը տնօրենների խորհրդում առնվազն մինչեւ 2022 թվականի մայիսին կայանալիք ընկերության բաժնետերերի հաջորդ ժողովը։ «Դրանից հետո ես կհեռանամ նաեւ այնտեղից»,- ասել է Դորսին:«Ես շատ խոսակցություններ եմ լսում այն մասին, թե որքան կարեւոր է, որ հիմնադիրները ղեկավարեն ընկերությունը: Բայց ինձ թվում է, որ դա զգալիորեն սահմանափակում է ընկերությունը եւ կարող է ձախողման հանգեցնել»,- պարզաբանել է Twitter-ի հիմնադիրը։ «Կարծում եմ, Պարագին պետք է տրամադրեմ ղեկավարելու համար անհրաժեշտ տարածքը»,- ասել է Դորսին՝ բացատրելով ընկերության տնօրենների խորհուրդը լքելու իր որոշումը: 18.10.2021 | 11:13 Twitter-ի հիմնադիրը նախատեսում է ստեղծել բիթքոինի մայնինգի համակարգ Դորսիի խոսքով՝ իր համար հեշտ չէր գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու որոշումը, սակայն ինքն ուրախ է վայր դնել լիազորությունները: «Շատ չեն այն ղեկավարները, որոնք ընկերության շահերը սեփական շահերից բարձր են դասում։ Գիտեմ՝ մենք համոզվելու ենք, որ այս քայլը ճիշտ է»,- եզրափակել է նա։Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը Դորսին զբաղեցրել է 2006-2008թթ․ եւ վերադարձել այդ պաշտոնին 2015 թվականին: Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատում է $11.8 միլիարդ։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով՝ աշխարհում օրական Twitter-ից օգտվում է միջինում 211 միլիոն մարդ։ Tweet Դիտում՝ 3272