Twitter-ի հիմնադիրը նախատեսում է ստեղծել բիթքոինի մայնինգի համակարգ

18.10.2021 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Square #Ջեք Դորսի #մայնինգ
Ամերիկյան Square ֆինտեխ ընկերությունը, որը ղեկավարում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, նախատեսում է ստեղծել բիթքոինի մայնինգի համակարգ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Այս մասին Ջեք Դորսին հայտարարել է Twitter-ում եւ նշել, որ համակարգը հիմնված կլինի «անհատական չիպերի եւ բաց ելակետային կոդի վրա՝ ամբողջ աշխարհի անհատների եւ ձեռնարկությունների համար»: Ընկերությունը կհետեւի ապարատային դրամապանակի մոդելին եւ «կկառուցվի բաց ձեւաչափով՝ հանրության հետ համագործակցությամբ»:

«Մայնինգը ոչ բոլորին է հասանելի: Բիթքոինի մայնինգը պետք է լինի նույնքան հեշտ, որքան սարքը էներգիայի աղբյուրին միացնելը: Այսօր չկան բավարար խթաններ, որպեսզի մարդիկ ինքնուրույն հաղթահարեն մայնինգի գործարկման հետ կապված դժվարությունները»,- գրել է Ջեք Դորսին:
Դիտում՝ 3151

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW