$29 միլիարդի գործարք՝ ֆինտեխ ոլորտում
02.08.2021 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ API

Square-ը նախատեսում է փակել գործարքը 2022 թվականի առաջին եռամսյակում, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով ընկերությունների մամուլի հաղորդագրությունը:
«Square-ը եւ Afterpay-ն ունեն ընդհանուր նպատակ: Մենք կառուցել ենք մեր բիզնեսը՝ ֆինանսական համակարգն ավելի արդար, մատչելի եւ ներառական դարձնելու համար, իսկ Afterpay-ը` վստահելի ապրանքանիշ է, որը համապատասխանում է այս սկզբունքներին: Միասին մենք կարող ենք կատարելագործել կապը մեր Cash App եւ Seller էկոհամակարգերի միջեւ, ինչը թույլ կտա մատուցել առավել գրավիչ պրոդուկտներ ու ծառայությունները առեւտրային ընկերությունների ու գնորդների համար եւ իշխանությունը վերադարձնել իրենց»,- նշել է Ջեք Դորսին՝ մեկնաբանելով գործարքը:
Square-ը պայմանավորվել է գնել Afterpay-ի բոլոր բաժնետոմսերը. ավստրալական օպերատորի բաժնետերերը կստանան Square-ի 0.375 բաժնետոմսերը՝ Afterpay-ի մեկ բաժնետոմսի դիմաց: Ընկերությունների բաժնետոմսերի արժեքից ելնելով՝ տարբերագինը կազմել է մոտ 30%: Square-ը կիրականացնի նաեւ բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխում Ավստրալիայի ֆոնդային բորսայում (ASX):
Գործարքի մասին նորությունների ֆոնին Afterpay-ի բաժնետոմսերն Ավստրալիայում աճել են ավելի քան 23%-ով, հաղորդում է CNBC-ն: Գործարքը կարող է լինել ամենախոշորը Ավստրալիայի պատմության մեջ, նշում է Bloomberg-ը:
Square-ն ուղղված է ավանդական վարկերից խուսափող սպառողներին, հատկապես՝ երիտասարդ գնորդներին: Սան Ֆրանցիսկոյում տեղակայված վճարային ընկերությունն արդեն առաջարկում է ապառիկ վարկեր, որոնք, ըստ Square-ի, «աճի հզոր գործիք են» վճարային ընկերության հետ աշխատող վաճառողների բիզնեսի համար:
Afterpay-ը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապրանքի դիմաց վճարել չորս անտոկոս փուլով եւ վճարել միջնորդավճար միայն այն դեպքում, եթե նրանք բաց թողնեն ավտոմատ վճարումը:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: