«Տինկոֆ»-ը որոշել է լիարժեք բանկային լիցենզիա ստանալ Ֆիլիպիններում

23.11.2021 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#TCS Group #«Տինկոֆ Բանկ» #Ֆիլիպիններ
TCS Group-ը («Տինկոֆ Բանկի» գլխամասային կառույցը), որն ավելի վաղ հայտարարել էր Ֆիլիպիններում նեոբանկ (թվային բանկ) հիմնելու ծրագրերի մասին, այդ երկրի Կենտրոնական բանկի խորհրդով որոշել է ստանալ լիարժեք բանկային լիցենզիա, «Ինտերֆաքս»-ին հայտնել է խմբի ներկայացուցիչը։

«Թվային բանկի լիցենզիան Ֆիլիպինների շուկա մուտք գործելու տարբերակներից մեկն էր: Մենք հայտ ենք ներկայացնում լիարժեք առևտրային բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար: Այս ճանապարհը մեզ առաջարկել է Ֆիլիպինների Կենտրոնական բանկը։ Մենք մշտապես երկխոսության մեջ ենք այս երկրի կարգավորիչի հետ, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել: Մենք հավատարիմ ենք մնում այս շուկային»,- ասել է նա:



Banks.am-ը հիշեցնում է, որ TCS Group-ի տնօրենների խորհրդի անդամ Պավել Ֆյոդորովը վերջերս հայտարարել էր, որ Ֆիլիպիններից բացի դիտարկվում է եւս երկու շուկա այդ տարածաշրջանում: Ըստ մենեջերի՝ միջազգային ընդլայնման վրա TCS Group-ը կարող է նախապես ծախսել մինչեւ $200 մլն: Այդ միջոցները կարող են ներգրավվել կապիտալի ավելացման շրջանակում:
Դիտում՝ 3542

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW