TCS Group-ը («Տինկոֆ Բանկի» գլխամասային կառույցը), որն ավելի վաղ հայտարարել էր Ֆիլիպիններում նեոբանկ հիմնելու ծրագրերի մասին, դիտարկում է եւս երկու շուկա այդ տարածաշրջանում:Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է TCS Group-ի տնօրենների խորհրդի անդամ Պավել Ֆյոդորովը, ով դեկտեմբերի 1-ից Օլիվեր Խյուզի հետ միասին կդառնա Խմբի համատնօրեն։«Գաղտնիք չէ, որ Օլիվերի եւ թիմի մի շարք անդամների հետ վերջին ամիսներին մենք շատ ենք շրջագայում աշխարհով մեկ: Մի շարք շուկաներում, առաջին հերթին Հարավարեւելյան Ասիայում, մենք տեսնում ենք մեծ հնարավորությունների պատուհան: Մենք երկխոսության մեջ ենք կարգավորիչների հետ երեք երկրում։ Եվ այդ նպատակների համար փորձում ենք ընդլայնել մեր կառավարման հնարավորությունները»,- ասել է Ֆյոդորովը:Նրա խոսքով, միջազգային ընդլայնման եւ իրենց աշխատանքի սկզբունքների տեսանկյունից ելնելով կիրականացվի license first expansion մոտեցումը (մուտք գործել այն երկրի շուկա, որտեղ լիցենզիան կտրամադրվի ավելի շուտ)։ «Ֆիլիպինները հեռանկարային շուկաներից մեկն է, մենք նաեւ դիտարկում ենք Հարավարեւելյան Ասիայի մեկ-երկու այլ շուկաներ: Եվ այնտեղ, որտեղ կունենանք լիարժեք բանկային լիցենզիա ստանալու մեծ հավանականություն, այն մեր կողմից կհամալրվի բրոքերային լիցենզիայով, ու այդ ուղղությամբ մենք կուղղենք մեր ուշադրությունն ու ջանքերը»,- ասել է Ֆյոդորովը։ 30.08.2021 | 14:22 «Տինկոֆ»-ը պատրաստվում է նեոբանկ հիմնել Ֆիլիպիններում Ըստ մենեջերի՝ միջազգային ընդլայնման վրա TCS Group-ը կարող է նախապես ծախսել մինչեւ $200 մլն: Այդ միջոցները կարող են ներգրավվել կապիտալի ավելացման շրջանակում:«Մենք բաժնետերերի ժողովի համար հայտարարություն ունեինք կապիտալի հնարավոր ավելացման մասին։ Այդ միջոցների մի մասը կուղղվի միջազգային ընդլայնմանը, բայց, միեւնույն է, եթե խոսենք համաչափության մասին, ապա այն դեպքում, երբ եւ եթե ընկերությունը միջոցներ ներգրավի, ապա դրանց 80%-ը կուղղվի զարգացմանը ռուսաստանյան շուկայում, եւ միայն 20%-ը՝ միջազգային շուկաներում, դա կլինի բավականին սահմանափակ կապիտալ: Նախնական հաշվարկներով՝ սկզբնական փուլում այն կկազմի մինչեւ $200 մլն սեփական միջոցներ»,- հայտարարել է Ֆյոդորովը։ Tweet Դիտում՝ 3381