«Տինկոֆ»-ը պատրաստվում է նեոբանկ հիմնել Ֆիլիպիններում
30.08.2021 | 14:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://retail-loyalty.org/

TCS Group-ն ավելի վաղ հայտարարել էր, որ նեոբանկի գործարկման համար դիտարկում է Ասիայի տարբեր շուկաներ: «Ֆիլիպիններում լիցենզիա ստանալու համար փաստաթղթերի ներկայացումն Ասիայի երկրների ֆինանսական շուկա մուտք գործելու ռազմավարության մի մասն է»,- ասել է խմբի ներկայացուցիչը:
Ֆիլիպիններում դուստր ընկերություն ստեղծելու որոշումը կայացրել է Տինկոֆ Բանկի տնօրենների խորհուրդը: Այս գործընթացում վարկային հաստատության շահերը կներկայացնի «Տինկոֆ Մոբայլի» տնօրեն Գեորգի Չեսակովը:
Նախատեսվում է, որ ֆիլիպինյան բանկի կապիտալը կկազմի 2 միլիարդ ֆիլիպինյան պեսո (մոտ $40 միլիոն): Այն բաղկացած կլինի 20 միլիոն սովորական բաժնետոմսերից՝ 100 ֆիլիպինյան պեսո անվանական արժեքով: Սկզբնական փուլում Տինկոֆ Բանկի կողմից ամբողջությամբ վճարված կապիտալը կկազմի 1 միլիարդ ֆիլիպինյան պեսո։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: