ՀայՓոստն ու Մետրոպոլիտենը նամականիշերի ցուցահանդես են բացել

29.10.2021 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Մետրոպոլիտեն #ցուցահանդես
ՀայՓոստն ու Երեւանի մետրոպոլիտենը համատեղ կազմակերպում են նամականիշերի ցուցահանդես Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում:

Ցուցահանդեսը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաեւ տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նամականիշեր եւ գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021թթ. ընթացքում: Դրանք պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական եւ կենդանական աշխարհի, տեսարժան վայրերի, նշանակալի իրադարձությունների եւ մարդկանց մասին:

Ցուցադրված նամականիշերի եւ գեղաթերթիկների շարքում ներկայացված է նաեւ Հայաստանի առաջին ձայնային մեկ նամականիշով գեղաթերթիկը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին: Ներբեռնելով ARLOOPA հավելվածը եւ սկանավորելով գեղաթերթիկը, այն հնարավորություն է տալիս վայելել Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ:

Ներկայացված են նաեւ «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակում թողարկված եւ առաջին հորիզոնականներ զբաղեցրած նամականիշերը:

1992 թվականին Հայաստանի անկախ Հանրապետությունը թողարկեց իր առաջին նամականիշերը` բացելով նոր էջ հայկական ֆիլատելիայի պատմության մեջ: 1992-ից ի վեր թողարկվել է ավելի քան 1000 նամականիշ եւ գեղաթերթիկ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, կրոնի, մշակույթի, գիտության, արվեստի, արտադրության, սպորտի, ֆլորայի եւ ֆաունայի, ճարտարապետության եւ այլ թեմաներին:
Դիտում՝ 10565

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW