Visa-ի նկատմամբ ԱՄՆ-ում հետաքննություն է վարվում

29.10.2021 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Visa #ԱՄՆ #հետաքննություն
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հակամենաշնորհային հետաքննության շրջանակում ուսումնասիրում է Visa միջազգային վճարային համակարգի հարաբերությունները խոշոր ֆինտեխ ընկերությունների հետ, գրում է Frank Media-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ի աղբյուրները։

Նշվում է, որ ուսումնասիրվում են ֆինանսական խթանները, որոնք Visa-ն տրամադրել է այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Square-ը, Stripe-ը եւ PayPal-ը, պարզելու համար՝ արդյոք այդ խթանները խանգարել են վճարային ընկերություններին օգտագործել այլ քարտային համակարգեր կամ տեխնոլոգիաներ։

Առայժմ որեւէ նախանշաններ չկան, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը որեւէ եզրակացության է եկել կամ մոտ է հետաքննության ավարտին։

Պարբերականը գրում է, որ Visa-ն երբեմն ավելի ցածր միջնորդավճարներ կամ այլ արտոնություններ է առաջարկել ֆինտեխ ընկերություններին՝ Visa-ի տեխնոլոգիաներով ավելի շատ գործարքներ իրականացնելու դիմաց:

Նշում է, որ վերջին շրջանում վճարային համակարգերը մտահոգված են նոր վճարային ընկերությունների մրցակցությամբ, ինչպիսիք են Square-ը, Stripe-ը եւ PayPal-ը:
Դիտում՝ 4239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW