PayPal էլեկտրոնային վճարային hամակարգը պայմանավորվածություն է ձեռք բերել գնելու BNPL (buy now, pay later, «գնիր հիմա, վճարիր հետո») ոլորտում ծառայություններ մատուցող ճապոնական Paidy ընկերությունը 300 մլրդ իենով ($2,7 մլրդ), հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Financial Times-ը:Paidy-ն, որը հիմնադրվել է Ճապոնիայում 2008 թվականին, այսպես կոչված «միաեղջյուրներից» է, այսինքն՝ ավելի քան $1 մլրդ արժողությամբ ստարտափ է: 2020 թվականին ընկերությունը գործարկեց Ճապոնիայում առաջին ապառիկ ծրագիրը՝ 0%-ով:Այժմ ծառայությունն ունի 6 միլիոն օգտվող, ովքեր կարող են ապրանքը գնել ապառիկ՝ վճարումը բաժանելով երեք մասի: Հաճախորդները հնարավորություն ունեն մարել պարտքը խանութներում կամ բանկային փոխանցումների միջոցով:2021 թվականի մարտին իրականացված ներդրումային փուլի ընթացքում Paidy-ն ներգրավեց $120 մլն՝ ստանալով $1,3 մլրդ գնահատում: Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ ընկերության արժեթղթերը կցուցակվեն Տոկիոյում: 02.08.2021 | 14:47 $29 միլիարդի գործարք՝ ֆինտեխ ոլորտում Banks.am-ը հիշեցնում է, որ ամերիկյան Square վճարային ընկերությունը, որը ղեկավարում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին, եւ ավստրալական Afterpay-ը, որը մասնագիտանում է առցանց ապառիկի ուղղությամբ, վերջերս պայմանավորվել էին բաժնետոմսերի փոխանակման գործարքի շուրջ, որի գնահատված արժեքը կազմել է $29 միլիարդ: Square-ը նախատեսում է փակել գործարքը 2022 թվականի առաջին եռամսյակում:Afterpay-ը հնարավորություն է տալիս հաճախորդներին ապրանքի դիմաց վճարել չորս անտոկոս փուլով եւ վճարել միջնորդավճար միայն այն դեպքում, եթե նրանք բաց թողնեն ավտոմատ վճարումը:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 10285