Արհեստավարժների 30 հոգանոց խումբը կօգնի ԵԿԲ-ին թվային եվրոյի մշակման հարցում
28.10.2021 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ /


Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) նշանակել է բիզնես ոլորտի 30 արհեստավարժների, ովքեր եվրագոտու մանրածախ վճարումների շուկայի մեծ փորձ ու գիտելիքներ ունեն՝ անդամակցելու համար թվային եվրոյի նախագծի մշակման Խորհրդատվական խմբում:
«Ուրախ եմ, որ մասնավոր հատվածից բարձր որակավորում ունեցող շատ փորձագետներ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ թվային եվրոյի նախագծում: Նրանց փորձը կօգնի ինտեգրել պոտենցիալ օգտատերերի եւ դիստրիբյուտորների տեսակետները թվային եվրոյի վերաբերյալ ուսումնասիրության ընթացքում»,- ասել է ԵԿԲ խորհրդի անդամ Ֆաբիո Պանետան:
Հանդիպումները պետք է անցկացվեն առնվազն եռամսյակը մեկ անգամ՝ սկսած 2021 թվականի նոյեմբերից, իսկ հանդիպումների միջեւ կկազմակերպվեն գրավոր խորհրդակցություններ։
Բացահայտված խնդիրները կքննարկվեն նաեւ մանրածախ վճարումների խորհրդում՝ Euro Retail Payments Board (ERPB): ERPB-ն կազմված է ճյուղային ասոցիացիաների բարձրաստիճան անդամներից եւ ներկայացնում է շահագրգիռ կողմերի լայն շրջանակ: Բացի այդ, հանրության եւ առեւտրականների հետ փոխգործակցություն կհաստատվի հատուկ հարցումների միջոցով:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: