Ֆրանսիան ապացուցել է ԿԲ թվային արժույթների օգտակարությունը
20.10.2021 | 09:06 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://bitnovosti.com/

Ֆրանսիայի ֆինանսական շուկայի խոշորագույն մասնակիցների կոնսորցիումն օգտագործել է Ֆրանսիայի բանկի (ԿԲ) կողմից թողարկած թվային արժույթը՝ երկրի պարտքային շուկայում 10-ամսյա փորձարկման շրջանակում:
Փորձարկումն իրականացվել է Euroclear արժեթղթերի դեպոզիտարիայի կողմից, դրան մասնակցել են Պետական պարտքի կառավարման գրասենյակը եւ Կենտրոնական բանկը, Ֆրանսիայի խոշորագույն բանկերը, ներառյալ՝ BNP Paribas-ը, Credit Agricole CIB-ը, HSBC-ն եւ Societe Generale-ը։ Փորձնական ծրագրի ընթացքում օգտագործվել է ամերիկյան IBM-ի կողմից մշակված համակարգը:
Պիլոտային նախագիծն անցած տարվա մարտին Ֆրանսիայի բանկի կողմից մշակված սխեմայի մի մասն էր՝ ուսումնասիրելու, թե ինչպես կփոխանակվեն եւ կհաշվարկվեն Կենտրոնական բանկի կողմից թողարկած թվային արժույթները՝ տոկենների վերածվելու դեպքում:
Նախագծի շրջանակում ստուգվել է Կենտրոնական բանկի արժույթի օգտակարությունը մի շարք ամենօրյա գործողությունների համար, ինչպիսիք են նոր պարտատոմսերի թողարկումը, դրանց օգտագործումը հետգնման պայմանագրերում, ինչպես նաեւ կուպոնների վճարումն ու գործարքների մարումը։
«Միասին մենք կարողացանք հաջողությամբ չափել այս տեխնոլոգիայի անբաժանելի առավելությունները՝ եզրակացնելով, որ ԿԲ թվային արժույթները կարող են լինել անվտանգ եւ հուսալի»,- ասել է Euroclear France-ի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Դելորմը (Isabelle Delorme):
Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա մայիսին Ֆրանսիայի բանկն ավարտել էր թվային եվրոյի առաջնային փորձարկումները, որոնց ընթացքում գործարկվել էր կարգավորիչի կողմից մշակած բլոկչեյնը։ Գործընթացում մասնակցել էր նաեւ Societe Generale ներդրումային բանկը։ Կարգավորիչը նշել էր, որ մտադիր է անցկացնել մի շարք լրացուցիչ փորձարկումներ, որոնց ընթացքում կթեստավորվի թվային արժույթի շարժի հնարավորությունը բանկերի միջեւ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: