Տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելացել է 4․9%-ով

27.09.2021 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական ակտիվություն

2021թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում ավելավել է 4․9%-ով, իսկ 2021թ. օգոստոսը 2020թ. օգոստոսի համեմատ ցուցանիշն ավելացել է 2․3%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2021թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 7․3%-ով:

Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 7.1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի 5․3%-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 1․5%-ով:

Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են համապատասխանաբար 6.4% եւ 9․8%-ով:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 12․7%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 21․8%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 7․7%-ով:

Այվազյան Աննա

Դիտում՝ 1569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW