Գործակցության նոր փուլ՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»-ի եւ ֆրանսիական «Պրոպարկո»-ի միջեւ

24.09.2021 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» #«Պրոպարկո» #պայմանագիր
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային կոոպերատիվը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության դուստր «Պրոպարկո» ընկերությունը կնքել են տեխնիկական աջակցության ֆինանսավորման պայմանագիր:

Համագործակցությունը հաստատվել է դեռեւս 2020 թվականին, երբ Ֆրանսիայի զարգացման գործակալությունն, ի դեմս իր դուստր «Պրոպարկո» ընկերության, տրամադրեց € 1.5 մլն գումարի չափով երկարաժամկետ ստորադաս փոխառություն: Նախօրեին կնքված պայմանագրով երկկողմ համագործակցությունը մտնում է նոր փուլ, որը կնպաստի կոոպերատիվի կարողությունների զարգացմանը եւ միջազգային ֆինանսական միջոցների հասանելիությանը:



«Պայմանագրով նախատեսվում է ֆինանսավորել կազմակերպության ֆինանսական վարկանիշի ստացումը միջազգային վարկանշավորող կառույցի կողմից: Միջազգային վարկանիշը կընդլայնի կազմակերպության կողմից ներդրումների ներգրավման հնարավորությունը: Տեխնիկական աջակցության շրջանակներում նախատեսվում է նաեւ ֆինանսավորել Հաճախորդների շահերի պաշտպանության հավաստագրի ստացումը: Վերջինս կարեւորվում է հատկապես սոցիալապես պատասխանատու եւ գերակա ոլորտներում ազդեցություն ունեցող ներդրողների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ն ՀՀ-ում գործող միակ կոոպերատիվ վարկային կառույցն է, որն իր գործունեությունը ծավալում է միայն ՀՀ մարզերում՝ տրամադրելով տնտեսության բացառապես իրական հատվածի ֆինանսավորման վարկեր: Կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թվականին 57 ֆերմերների կողմից եւ այժմ կոոպերատիվի անդամ-փայատերերի թիվը կազմում է ավելի քան 9000 անձ: Վարկային կոոպերատիվի սեփական կապիտալը կազմում է 2.1 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները՝ 13 միլիարդ ՀՀ դրամ:

«Պրոպարկո» ընկերությունը հանդիսանում է Ֆրանսիայի զարգացման գործակալության մասնավոր հատվածի ֆինանսավորումն իրականացնող դուստր ներդրումային կառույց:
Դիտում՝ 1932
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW