Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ
13.09.2021 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԿԲ

Դարձերեսին պատկերված է ոճավորված եռագույնը, զարդանախշ և «30-ամյակ» մակագրությունը: Էսքիզների հեղինակներն են՝ Հարություն Սամուելյանը (դիմերես) եւ Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հուշադրամի անվանական արժեքը 5000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 168,1 գրամ, թողարկման քանակը՝ 300 հատ:
«Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: