ԵՊՀ-ն միանում է «100 տուն Արցախում» նախագծին
10.09.2021 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԵՊՀ

«100 տուն Արցախում» նախագծի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիներին: Այս ծրագրով կառուցվելու են բնակարաններ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարեւանությամբ:
ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ ծրագրին միանալու գաղափարը քննարկվել է ռեկտորատի նիստում եւ հավանության արժանացել. «Մենք որոշեցինք, որ համալսարանն անմասն չպետք է մնա այս ծրագրից, եւ որոշում կայացրինք մեր խնայողությունների հաշվին միանալ նախագծին՝ դրանով ցույց տալով, որ ԵՊՀ-ն մնում է այն համոզմանը, որ Արցախը եւ արցախահայությունը մշտապես պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում»:
Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն պետք է ձեռք մեկնի եւ որոշակիորեն մեղմի այն ցավալի կորուստը, որ տեղի է ունեցել պատերազմի պատճառով. «Թե՛ հայրենասիրական, թե՛ մարդկային եւ թե՛ այլ արժեքների տեսանկյունից սա շատ կարեւոր քայլ է, որ իրականացնում է ԵՊՀ կոլեկտիվը»:
«Մենք մշտական կապի մեջ ենք Արցախի հետ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը վերակենդանանա, Արցախն ապրի ու գոյատեւի, եւ որ արցախահայությունն իրեն երբեւէ մենակ չզգա: Այնպիսի խոշոր կառույց, ինչպիսին Մայր բուհն է, չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մյուս շաբաթվա ավարտին ԵՊՀ պատվիրակությունը կմեկնի Արցախ եւ կմասնակցի տան հիմնարկեքի արարողությանը:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: