ՊԵԿ․ 2021թ. հունիսին եւս աշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

21.07.2021 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #աշխատատեղեր

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է՝ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփվել են 2021թ․ հունիս ամսվա ցուցանիշները:

Մասնավորապես, 2021թ․ հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021թ․ մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով, 2020թ․ հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019թ․ հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018թ․ մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով:



Միաժամանակ, 2021թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաեւ աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 139 մլրդ. դրամ, ինչը գերազանցում է 2020թ․ հունիս ամսվա նույն ցուցանիշին՝ 15 %-ով, 2019թ․ հունիս ամսվա ցուցանիշին` 23 %-ով, իսկ 2018թ․ հունիս ամսվա ցուցանիշին` 40 %-ով:

2021թ․ հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաեւ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝  կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020թ․ հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019թ․՝ 187 հազար դրամ, իսկ 2018թ․՝ 177 հազար դրամ:

ՊԵԿ-ում հիշեցրել են, որ 2020թ․ սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր եւ Հայաստանի վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021թ․ մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635 հազար: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021թ. հունիս ամսին (643 հազար)` գերազանցելով նաեւ 2021թ․ մայիս ամսվա ցուցանիշը:

Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսեւորող հարկ վճարողներին եւ ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ ցանկացած գրանցված աշխատատեղ ձեւավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:

Դիտում՝ 1504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW