Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կառավարիչների խորհուրդը հաստատել է թվային եվրոյի մշակման փորձնական նախագիծը:«Ինն ամիս է անցել, ինչ մենք հրապարակել ենք թվային եվրոյի վերաբերյալ մեր զեկույցը: Այս ժամանակահատվածում մենք կատարեցինք հետագա վերլուծություն, ուսումնասիրեցինք քաղաքացիների եւ մասնագետների կարծիքները, ինչպես նաեւ ստացանք մի քանի փորձարկումների հուսադրող արդյունքներ: Այս ամենը մեզ հանգեցրեց որոշման՝ անցում կատարել ավելի բարձր մակարդակի եւ գործարկել թվային եվրոյի նախագիծը»,- ԵԿԲ-ի ղեկավար Կրիստին Լագարդի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։Նա նաեւ պարզաբանել է, որ այս նախաձեռնության նպատակը «փողի ամենաանվտանգ ձեւին՝ կենտրոնական բանկի գումարներին ազատ հասանելիության ապահովումն է՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար»։ 22.09.2020 | 16:34 ԵԿԲ նախագահ. Թվային եվրոն կարող է միայն ավանդական փողի լրացում լինել Միաժամանակ, ԵԿԲ-ուն նշել են, որ երկու տարվա ընթացքում մասնագետները կզբաղվեն այնպիսի առանցքային խնդիրների լուծմամբ, ինչպիսիք են թվային արժույթի դիզայնը եւ ներդնումը: Թվային եվրոն պետք է համապատասխանի եվրոպացիների կարիքներին, միաժամանակ, օգնի կանխել անօրինական գործունեությունը, ինչպես նաեւ արգելակի որեւէ անցանկալի ազդեցություն ֆինանսական կայունության եւ դրամավարկային քաղաքականության վրա:«Մենք կհամագործակցենք Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ Եվրոպայում որոշումներ կայացնող այլ անձանց հետ եւ պարբերաբար կտեղեկացնենք նրանց արդյունքների մասին»,- ասել է իտալացի հայտնի տնտեսագետ, Եվրոպական կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Ֆաբիո Պանետան: Բացի այդ, այս հարցում ԵԿԲ-ն ակտիվացնելու է համագործակցությունը Եվրահանձնաժողովի հետ: 02.04.2021 | 09:40 Լագարդ․ Թվային եվրոյի գործարկման համար կպահանջվի մոտ չորս տարի Այնուամենայնիվ, ԵԿԲ-ում նշել են, որ թվային եվրոյի հնարավոր թողարկման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ավելի ուշ: Սակայն, ամեն դեպքում, թվային արժույթը պետք է լրացնի կանխիկ փողերը, այլ ոչ թե փոխարինի դրանք, հավաստիացրել են ԵԿԲ-ում: Tweet Դիտում՝ 2172