ԵԿԲ նախագահ. Թվային եվրոն կարող է միայն ավանդական փողի լրացում լինել
22.09.2020 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://file.liga.net/

Թվային եվրոն չի փոխարինի Եվրոպայում ավանդական ֆիատային արժույթը: Եվրամիությունում թողարկված յուրաքանչյուր այլ կրիպտոարժույթ եւս չի կարող հավակնել գործող արժույթի դերին:
Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Կրիստին Լագարդը:
Նրա խոսքով, ներկայումս կարգավորիչները շարունակում են ուսումնասիրել ազգային կրիպտոարժույթի (Central bank digital currency - CBDC) ռիսկերը, առավելությունները եւ գործառնական հնարավոր խնդիրները: Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Եվրամիությունը չի դիտարկում գործող ֆիատային արժույթից ամբողջովին հրաժարվելու հնարավորությունը: Կրիստին Լագարդը կարծում է, որ ավանդական փողն իր դերը կունենա ապագա թվային ակտիվների զարգացման գործում:
«Եվրոյի թվային տարբերակը կարող է ավանդական փողի լրացում լինել, բայց ոչ թե դրա ամբողջական փոխարինում»,- նշել է ԵԿԲ ղեկավարը:
Սեպտեմբերի սկզբին Կրիստին Լագարդը պատմել էր, որ եվրոյի կրիպտոտարբերակի փորձարկումները մոտենում են ավարտին: Ստացված արդյունքների հիման վրա ԵԿԲ մասնագետները մտադիր են պատասխանել հարցին՝ արդյոք Եվրոպան նոր ֆինանսական գործիքի կարիքն ունի՞, թե՞ ոչ: Նրա խոսքով, որոշումը կներկայացվի մի քանի շաբաթվա ընթացքում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: