Լագարդ․ Թվային եվրոյի գործարկման համար կպահանջվի մոտ չորս տարի
02.04.2021 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bits.media

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է նա հայտնել Bloomberg TV-ին տված հարցազրույցում։
«Մենք պետք է համոզվենք, որ ճիշտ ենք դա անում, սա մեր պարտքն է եվրոպացիների առջեւ»,- ասել է Լագարդը: Միաժամանակ նա ավելացրել է, որ անհրաժեշտ է իրատես լինել: «Իմ կարծիքով, թվային եվրոյի գործարկման համար կպահանջվի եւս չորս տարի, գուցե, մի փոքր ավել»,- ասել է ԵԿԲ ղեկավարը:
Դրա հետ մեկտեղ, ըստ նրա, կարգավորիչը մտադիր է հրապարակել թվային արժույթի հնարավոր գործարկման վերաբերյալ հանրային խորհրդակցության գործընթացի շրջանակում ստացված 8 հազ․ պատասխանների վերլուծությունը: Նյութերը կուղարկվեն Եվրոպական խորհրդարան, այնուհետեւ ԵԿԲ կառավարիչների խորհուրդ, որը մինչեւ այս տարվա կեսը կորոշի՝ շարունակել թվային արժույթի ներդրման փորձարկումը, թե ոչ:
Բացի այդ, Լագարդը նկատել է, որ թվային եվրոյի ներդրման վերաբերյալ կոնկրետ որոշում կկայացվի այս գործընթացից վեց ամիս կամ մեկ տարի անց: «Սա տեխնիկական նախագիծ է, ինչպես նաեւ հիմնարար փոփոխություն»,- ասել է Լագարդը:
Նա նաեւ նշել է, որ այս նախաձեռնությունը չպետք է հանգեցնի «գոյություն ունեցող համակարգի փլուզմանը, այլ պետք է միայն բարելավի այն»: Ներկայումս, նրա կարծիքով, տարբեր երկրների կենտրոնական բանկեր գտնվում են թվային արժույթների մշակման տարբեր փուլերում: Միաժամանակ, կանխիկ փողերի օգտագործումը կպահպանվի, հավաստիացրել է Լագարդը:
Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս ԵՄ գագաթաժողովը հանդես եկավ եվրոյի միջազգային դերի ուժեղացման օգտին եւ հավանություն տվեց թվային եվրոյի ստեղծմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին:
«Գագաթաժողովը կոչ է արել ուժեղացնել եւ ստեղծել ավելի նորարարական ֆինանսական հատված, ավելի արդյունավետ եւ կայուն վճարային համակարգեր: Այս համատեքստում թվային եվրոյի հնարավոր գործարկման ուսումնասիրության շուրջ նախապատրաստական աշխատանքը պետք է շարունակվի»,- ասված էր փաստաթղթում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: