Հայաստանում մոբայլ բանկային տրոյացիների գրոհների 2021 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է օգտատերերի 0,04%-ն այն դեպքում, երբ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,2-ական տոկոս։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից՝ նշելով, որ 2020թ.-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը, Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։ 2021-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով աշխարհում առաջին տեղում է Ճապոնիան (1,59%), երկրորդ տեղում Թուրքիան է (0,67%), երրորդում՝ Գերմանիան (0,40%).Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի եւ հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին: Դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, եւ օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։ Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաեւ ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբեռանվտանգության հիմնական կանոններին հետեւելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունները։ Tweet Դիտում՝ 2024