Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը կազմել է այն երկրների ցանկը, որոնք պատրաստ են զբոսաշրջային նպատակներով ընդունել ռուսաստանցիներին եւ, միաժամանակ, ժամանելիս չպահանջել հյուրերից ավելի քան հնգօրյա կարանտին:Ըստ Forbes-ի, հունիսի 22-ի դրությամբ ռուսաստանցիների համար երեք առավել հասանելի ուղղություններն են Աբխազիան, Հայաստանը եւ Թուրքիան: Երկրներից յուրաքանչյուրը հավաքել է 5 միավոր:«Աբխազիա մեկնելու համար անհրաժեշտ չէ որեւէ պահանջ կատարել, Հայաստան եւ Թուրքիա մեկնելու համար հարկավոր է հանձնել ՊՑՌ թեստ կամ ներկայացնել Sputnik V-ով պատվաստման վկայագիրը: Թուրքիան կընդունի նաեւ հակամարմինների առկայության տեղեկանքը»,- նշել է Tez Tour Ռուսաստանի գլխավոր տնօրեն Ոսկան Արզումանովը: 14.06.2021 | 13:25 Հունիսին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղությունը Հայաստանն է Հիշեցնենք, որ OneTwoTrip առցանց ծառայության հետազոտության տվյալների համաձայն՝ հունիսին ռուսաստանցիների համար ամենապահանջված ուղղությունը Հայաստանն է: Ուսումնասիրությունը կատարվել է նախքան թուրքական ուղղության բացումը. Ռուսաստանն այսօրվանից վերականգնում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ: Tweet Դիտում՝ 1584