Ռուսաստանը վերսկսում է ավիաչվերթները Թուրքիայի հետ
21.06.2021 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ esquire.ru

«Մեր մասնագետների եզրակացության համաձայն` Օպերատիվ շտաբի նիստում որոշում է կայացվել Թուրքիայի հետ ավիացիոն հաղորդակցությունը հունիսի 22-ից վերականգնելու նպատակահարմարության մասին՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ դաշնային գործադիր մարմինների կողմից հարցի քննարկումն ու լիարժեք դիտարկումը»,- Գոլիկովայի խոսքերն է մեջբերում Finmarket-ը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի տեսչական խումբն ավարտել է իր այցը Թուրքիա՝ գնահատելու համար ռուսաստանցի զբոսաշրջիկներին ընդունելու պատրաստակամությունը: Մասնավորապես, փորձագետներն ուսումնասիրել են օդանավակայանում տիրող իրավիճակը՝ բարձր ջերմությամբ ուղեւորների հայտնաբերման ալգորիթմները, կորոնավիրուսի կասկածանքով թեստավորում կատարելու ունակությունը: Բացի այդ, ստուգվել է համապատասխան լաբորատորիաների առկայությունը օդանավակայանում եւ հյուրանոցներում:
Հիշեցնենք, որ ապրիլի կեսին Ռուսաստանը որոշում էր կայացրել սահմանափակել Թուրքիայի հետ կանոնավոր եւ չարտերային թռիչքները մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը: Որոշումը կայացվել էր Cօvid-19 հիվանդության դեպքերի աճի պատճառով։ Իսկ հունիսի 1-ից Ռուսաստանը երկարաձգեց Թուրքիայի հետ ավիահաղորդակցության գործող սահմանափակումները՝ մինչեւ 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ։
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: