Ռուսաստանցիները նշել են հունիս ամսվա հանգստի ամենապահանջված միջազգային ուղղությունները, որոնց շարքում առաջին տեղում Հայաստանն է:Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, այս մասին են վկայում OneTwoTrip առցանց ծառայության հետազոտության տվյալները: Հայաստանը դարձել է առաջատարն արտասահմանյան ճանապարհորդությունների մասով. հունիսին մեր երկրում արձակուրդը կանցկացնի հարցվածների 31,2%-ը: Նշվում է, որ այս ուղղությունը վարկանիշի առաջին հորիզոնականում էր նաեւ 2019 թվականին: Բացի այդ, ծառայության հաճախորդները հաճախ տոմսեր են գնում դեպի Ղրղըզստան (12,7%), Ուզբեկստան (8,4%), Ադրբեջան (7,1%) եւ Մոլդովա (5,4%):Չնայած դադարեցված օդային հաղորդակցությանը, Թուրքիան ցուցակում զբաղեցրել է 6-րդ տեղը (3,9%):Բացի այդ, հունիս ամսվա համար թոփ երկրների շարքում են Կիպրոսը (3%), Հունաստանը (2%) եւ Մալդիվները (1,9%), իսկ ԱՄԷ-ն եզրափակել է ամենապոպուլյար արտասահմանյան ուղղությունների ցուցակը (1,6%):Հետազոտության մեջ նշվում է, որ դեպի արտասահման ավիատոմսերի գնումների քանակը դեռեւս փոքր է: Մասնավորապես, երկու տարի առաջ արտասահմանյան շրջագայությունները կազմում էին պատվերների ընդհանուր թվի 20% -ը, իսկ այս տարի երկրից դուրս ուղեւորությունները կազմել են ընդամենը 6%: Tweet Դիտում՝ 2467