Իրավական կարգավիճակ չունեցող անձինք կարող են գտնվել ՌԴ-ում մինչեւ սեպտեմբերի 30-ը

15.06.2021 | 17:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #օտարերկրացիներ #իրավական կարգավիճակ
Ռուսաստանում իրավական կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց այդ երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը երկարացվել է մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը:

Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում, հաղորդում է RBC-ն:

Օտարերկրացիները, ովքեր Ռուսաստան են ժամանել մինչեւ 2020թ. մարտի 15-ը եւ հունիսի 16-ի դրությամբ չունեն օրինական հիմքեր Ռուսաստանում գտնվելու համար, կարող են կարգավորել իրենց իրավական կարգավիճակը կամ լքել Ռուսաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«Մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ ՌԴ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կիրառվում ՌԴ-ից հարկադիր արտաքսման մասին որոշումներ»,- նշված է հրամանագրում:
Դիտում՝ 718
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai