Ռուսաստանը երկարաձգում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության մասով գործող սահմանափակումները՝ մինչեւ 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:Հիշեցնենք, որ ապրիլի կեսին Ռուսաստանը որոշում էր կայացրել սահմանափակել Թուրքիայի հետ կանոնավոր եւ չարտերային թռիչքները մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը: Որոշումը կայացվել էր Թուրքիայում Cօvid-19 հիվանդության դեպքերի աճի պատճառով։ Թռիչքների քանակը փոխադարձ հիմունքով կրճատվել է մինչեւ շաբաթական երկու չվերթ։ Մայիսի երկրորդ կեսին «Աէրոֆլոտ»-ը դադարեցրել է հունիս ամսվա համար դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը՝ չվերթների հնարավոր չեղարկումների պատճառով ուղեւորներին անհարմարություններ չպատճառելու նպատակով: Իսկ S7 ավիաընկերությունը մինչեւ ընթացիկ տարվա ամառային սեզոնի ավարտը չեղարկել է դեպի Թուրքիա չվերթերը՝ այս ուղղության անորոշության պատճառով։ Նշենք նաեւ, որ ավելի վաղ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հույս էր հայտնել, որ Թուրքիան, հաշվի առնելով երկրում համավարակային իրավիճակի զարգացումները, պատրաստ կլինի վերականգնել ավիափոխադրումները Ռուսաստանի հետ հունիսի 1-ին։ Tweet Դիտում՝ 2971