S7 Airlines-ը մինչեւ ամառային սեզոնի ավարտը չեղարկել է դեպի Թուրքիա չվերթերը
19.05.2021 | 09:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cloudfront.net

«Մենք պատրաստ կլինենք վերսկսել վաճառքը, երբ էպիդեմիոլոգիական վիճակը վերադառնա բնականոն հունի եւ ավիահաղորդակցությունը վերականգնվի»,- ասել է նա:
Դունկովան ավելացրել է, որ թռիչքները չեղարկվել են մինչեւ հոկտեմբերի 30-ը ներառյալ, երբ ավարտվում է 2021 թվականի ամառային նավիգացիոն շրջանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Աերոֆլոտ»-ը հայտարարել էր հունիս ամսվա համար դեպի Թուրքիա տոմսերի վաճառքի դադարեցման մասին՝ չվերթների հնարավոր չեղարկումների պատճառով ուղեւորներին անհարմարություններ չպատճառելու նպատակով:
Ապրիլի կեսին Ռուսաստանը որոշում էր կայացրել սահմանափակել Թուրքիայի հետ կանոնավոր եւ չարտերային թռիչքները մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ Cօvid-19 հիվանդության դեպքերի աճի պատճառով։
Իսկ արդեն մայիսի սկզբին Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել էր, որ Թուրքիան, հաշվի առնելով երկրում համավարակային իրավիճակի զարգացումները, պատրաստ կլինի վերականգնել ավիափոխադրումները Ռուսաստանի հետ հունիսի 1-ին։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: