«Աէրոֆլոտ»-ը դադարեցրել է հունիսի համար դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը
18.05.2021 | 09:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tourism.sakhalin.gov.ru

«Ճամփորդությունների պլանավորումը միշտ արվում է շաբաթներ, երբեմն ամիսներ առաջ: Մենք դադարեցրեցինք վաճառքները եւ չեղյալ հայտարարեցինք դեպի Թուրքիա հունիս ամսվա համար բոլոր թռիչքները, բացառությամբ կառավարության շտաբի կողմից թույլատրած շաբաթական երկու չվերթի, որպեսզի հնարավոր չեղարկումների պատճառով անհարմարություններ չպատճառենք ուղեւորներին»,- RBC-ին ասել է «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը:
«Այլ լուծումներ հայտնվելուն պես՝ մենք պատրաստ ենք վերանայել չվացուցակը եւ անհրաժեշտության դեպքում ավելացնել չվերթների քանակն ու բացել վաճառքները: Մենք, ինչպես եւ մյուս փոխադրողները, սպասում ենք կառավարության շտաբի որոշմանը»,- պարզաբանել է նա:
Banks.am-ը հիշեցնում է, որ ապրիլի կեսին Ռուսաստանը որոշում էր կայացրել սահմանափակել Թուրքիայի հետ կանոնավոր եւ չարտերային թռիչքները մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը՝ Cօvid-19 հիվանդության դեպքերի աճի պատճառով։
Իսկ արդեն մայիսի սկզբին Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել էր, որ Թուրքիան, հաշվի առնելով երկրում համավարակային իրավիճակի զարգացումները, պատրաստ կլինի վերականգնել ավիափոխադրումները Ռուսաստանի հետ հունիսի 1-ին։
Թուրքիան նաեւ առաջարկել էր ռուսաստանյան կողմին մայիսի երկրորդ կեսին Անթալիայում զբոսաշրջության անվտանգության հարցերով ռուս-թուրքական փորձագիտական ենթախմբի հանդիպում անցկացնել՝ Անկարայի ձեռնարկած միջոցները ցուցադրելու համար:
Սամսարը հավելել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը պատրաստ են մայիսին այցելել Մոսկվա՝ համավարակային իրավիճակի շուրջ բանակցությունների համար:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: