Թուրքիան, հաշվի առնելով երկրում համավարակային իրավիճակի զարգացումները, պատրաստ կլինի վերականգնել ավիափոխադրումները Ռուսաստանի հետ հունիսի 1-ին, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը:Նա նշել է, որ երկրում խնդիր է դրվել պատվաստումների եւ կարանտինային միջոցների շնորհիվ «կարճ ժամկետներում կրճատել COVID-19-ով վարակվածների թիվը եւ կարգավորել համավարակային իրավիճակը Թուրքիայում գալիք ամառային սեզոնի համար»:«Մենք արդեն սկսել ենք դրական ազդակներ ստանալ այս առումով: Հիվանդացածների թիվը, որը ապրիլի 15-ին 61 400 էր, խստացված միջոցների շնորհիվ մայիսի 3-ին նվազել է մինչեւ 24 733-ի: Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում այս թիվը կրկին կնվազի: Հունիսի 1-ից թռիչքները վերսկսելու եւ ամառային սեզոնին մեր ռուսաստանցի ընկերներին ամենաապահով պայմաններում ընդունելու համար ներկայումս շարունակում ենք շփումները Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ բոլոր մակարդակներում»,- ասել է դեսպանը: 25.04.2021 | 10:42 Անթալիան առանց ռուսների․ տապալվող ամառվա երկու պատճառները Թուրքիան նաեւ առաջարկել է ռուսաստանյան կողմին մայիսի երկրորդ կեսին Անթալիայում զբոսաշրջության անվտանգության հարցերով ռուս-թուրքական փորձագիտական ենթախմբի հանդիպում անցկացնել՝ Անկարայի ձեռնարկած միջոցները ցուցադրելու համար:Սամսարը հավելել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն եւ մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը պատրաստ են մայիսին այցելել Մոսկվա՝ համավարակային իրավիճակի շուրջ բանակցությունների համար:«Զբոսաշրջությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության այն ոլորտն է, որը հիմնված է փոխշահավետության վրա, եւ կարեւոր է ինչպես տնտեսական, այնպես էլ մարդասիրական առումներով: Ուզում եմ հայտարարել, որ Թուրքիան բաց է համագործակցության համար եւ գործադրում է բոլոր ջանքերը զարգացնելու մեր հարաբերություններն այս ոլորտում եւ հյուրընկալելու Ռուսաստանի միլիոնավոր քաղաքացիների, ովքեր ցանկանում են հանգստանալ Թուրքիայում, ինչպես նախորդ տարիներին, լավագույն, առողջ եւ անվտանգ պայմաններում»,- ընդգծել է դեսպանը: Tweet Դիտում՝ 3154