Թուրքիայում համատարած լոքդաուն է սահմանվում

26.04.2021 | 22:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Թուրքիայի իշխանությունները ապրիլի 29-ից մայիսի 17-ը երկրում համատարած լոքդաուն են մտցնում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Բոլոր գրասենյակները, աշխատավայրերը, բացառությամբ ՆԳՆ-ի կողմից առանձին նշվածների, փակ կլինեն: Միջքաղաքային ուղեւորությունները կիրականացվեն պարտադիր թույլտվությամբ, հասարակական տրանսպորտը կաշխատի 50% ծանրաբեռնվածությամբ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով՝ այդ միջոցների նպատակն է «նվազեցնել կորոնավիրուսի դեպքերը օրական մինչեւ 5 հազար»:



Լոքդաունի պայմաններում կչեղարկվեն դասերը դպրոցներում եւ մանկապարտեզներում: Մնացած ուսումնական հաստատությունները կանցնեն կրթության հեռահար ձեւաչափի, քննությունները կհետաձգվեն: Կպահպանվեն պարետային ժամի պայմանները երեկոյան եւ գիշերային ժամերին: Հյուրանոցները կդադարեն ամրագրումներ կատարել եւ կմտցնեն խիստ կարանտինային ռեժիմ:

Վերջին օրերին Թուրքիայում հիվանդացողների օրական աճը հասել է 40-50 հազարի:

Դիտում՝ 2495
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW