Ռուսաստանյան Tourprom.ru պորտալի փորձագետները կարծում են, որ Ռուսաստանից դեպի Թուրքիա տուրիստական ծրագրերի վերսկսումը տեղի կունենա օգոստոսի 1-ից ոչ շուտ:«Բայց այս կանխատեսումը հիմնված է բացառապես Covid-19-ի հետ կապված իրավիճակի վրա, մինչդեռ աշխարհաքաղաքական գործոնը, ամենայն հավանականությամբ, կխանգարի Թուրքիայի բացմանը, ինչը նշանակում է, որ օգոստոսի 1-ի հետ կապված կարող են լինել ժամանակային շեղումներ՝ եւ աջ, եւ ձախ»,- նշում են նրանք։Թուրքական Turizmguncel թերթը գրում է, որ զբոսաշրջության ոլորտի ՌԴ փորձագետները վստահ են, որ հունիսի 1-ից հետո Թուրքիան կշարունակի մնալ փակ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար: Դրա անուղղակի հաստատումն է S7 ավիաընկերության կողմից Թուրքիայի հեռացումը հունիս ամսվա թռիչքների ժամանակացույցից:Այս կանխատեսման հետ համաձայն են նաեւ բժիշկները: Բանը նրանում է, որ ակտիվ փուլում Անթալիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 100 հազ․ մարդու հաշվարկով հասել է 302-ի, մինչդեռ, ըստ սահմանված չափանիշների, Ռուսաստանի կողմից ցանկացած ուղղությամբ ավիահաղորդակցության բացման թույլատրելի սահմանը կազմում է 40 հիվանդ: Ավելին, այս ցուցանիշը պետք է պահպանվի առնվազն 2 շաբաթ՝ կորոնավիրուսի ինկուբացիոն շրջանի ընթացքում: 13.04.2021 | 09:37 Չեղարկվել է 533 200 ռուսաստանցիների ուղեւորությունը դեպի Թուրքիա Ինչպես նշում են պորտալի փորձագետները, կան նաեւ քաղաքական պատճառներ: Այսպես, Թուրքիայի փակման մասին հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզ հայտարարեց, որ Կրեմլը շարունակելու է հետեւողականորեն «համոզել» Անկարային հրաժարվել իր հակառուսական քաղաքականությունից:«Ղրիմի վերաբերյալ նրանց հայտարարությունները պատկանում են այն հարցերի դասին, որոնց շուրջ մենք դեռ լուրջ տարաձայնություններ ունենք: Դրանք դժվար թե հնարավոր լինի կարգավորել ուկրաինական կողմի հետ, բայց հուսով ենք, որ մեր հետեւողական գիծը մեզ թույլ կտա համոզել թուրք գործընկերներին, որ Ղրիմի հարցում նրանց ներկայիս դիրքորոշումը այնքան էլ ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ միանգամայն սխալ է»,- ասել էր Կրեմլի խոսնակը:Banks.am-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը որոշում է կայացրել սահմանափակել Թուրքիայի հետ կանոնավոր եւ չարտերային թռիչքները մեկուկես ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 1-ը: Որոշումը կայացվել է Cօvid-19 հիվանդության դեպքերի աճի պատճառով։Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ թռիչքների դադարեցման ժամանակահատվածում 533 200 ռուսաստանցիներ տուրեր են ամրագրել դեպի Թուրքիա, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 32 մլրդ ռուբլի: Tweet Դիտում՝ 2682