Չեղարկվել է 533 200 ռուսաստանցիների ուղեւորությունը դեպի Թուրքիա
13.04.2021 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://beta.nv86.ru/

Իշխանությունները խորհուրդ են տվել տուրօպերատորներին դադարեցնել տուրերի վաճառքը դեպի Թուրքիա, իսկ զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում էին մեկնել Թուրքիա՝ փոխել ուղղությունը, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։
Որոշումը կայացվել է Cօvid-19 հիվանդության դեպքերի աճի պատճառով. Թուրքիայում ապրիլի 8-ից ամեն օր գրանցվում է կորոնավիրուսային վարակի ավելի քան 50 000 նոր դեպք:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի տվյալներով՝ թռիչքների դադարեցման ժամանակահատվածում 533 200 ռուսաստանցիներ տուրեր են ամրագրել դեպի Թուրքիա, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է 32 միլիարդ ռուբլի:
Ասոցիացիան որոշումը գնահատել է որպես «հսկայական հարված զբոսաշրջության ոլորտին»: Նշվում է, որ Թուրքիայի փակ լինելու պատճառով մայիսյան արձակուրդներին զբոսաշրջիկները հանգստի հետ կապված խնդիրներ կունենան, քանի որ Ռուսաստանի հարավային հանգստավայրերում համարյա բոլոր տարբերակներն արդեն սպառված են:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: