Եվս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել

24.05.2021 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ #հատուցումներ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) տեղեկացնում է շահառուների թվի փոփոխության մասին. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված եւս 260 հերոս զինծառայողների ընտանիքներ այսօր հատուցում են ստացել։

Այսպիսով` ընդհանուր հատուցումների թիվը` 5116-ն է, որից 3294-ը` այս պատերազմի արդյունքում, 416 հոգին Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Անվանացանկին կարելի է ծանոթանալ այս հղումով։ Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1406 շահառուներ, ցանկին կարելի է ծանոթանալ այս հղումով։  

Տվյալ տեղեկատվությունը ենթակա է փոփոխման՝ կապված նոր հատուցումների քանակի հետ։ Ցանկացած պահի կարելի է Հիմնադրամի կայքում տեսնել փոփոխված բոլոր թվերը։ Մեր սկզբունքը թափանցիկությունն է։

««Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1157

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW