Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների միջեւ առեւտրաշրջանառությունը 2021թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով՝ չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի ղեկավարը կարծում է, որ ԵԱՏՄ-ում միասնական շուկայի ամրապնդման հարցերը հատուկ ուշադրություն են պահանջում: Նա ասել է, որ խոսքն այդ թվում «ապրանքների առեւտրի ճանապարհին ավելորդ խոչընդոտների եւ սահմանափակումների» վերացման մասին է:«Այս հատվածում աշխատանքներն իրականացվում են հետեւողական եւ նպատակային: Արդյունքում, չնայած համավարակի պատճառած դժվարություններին, այս տարվա հունվար-մարտ ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 17%-ով»,- ասել է Պուտինը: 21.05.2021 | 16:07 Փաշինյանը կարեւորել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել Ինդոնեզիայի եւ Մոնղոլիայի հետ ԵԱՏՄ ազատ առեւտրի համաձայնագրեր կնքելու հարցերը: Պուտինը հիշեցրել է, որ նման փաստաթղթեր արդեն ստորագրվել են ԵԱՏՄ-ի ու Վիետնամի, Սերբիայի, Իրանի եւ Սինգապուրի միջեւ:«Կարեւորում ենք նմանատիպ փաստաթղթերի շուրջ Իսրայելի հետ բանակցությունների ակտիվացումը: Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է բանակցել Եգիպտոսի հետ, մենք նույնպես սատարում ենք այդ գաղափարին, անհրաժեշտ է շուտափույթ բանակցություններ սկսել մեր խոշոր գործընկեր Հնդկաստանի հետ, ուշադիր ուսումնասիրել մեկ այլ մեծ երկրի՝ Ինդոնեզիայի, ինչպես նաեւ մեր հարեւան Մոնղոլիայի հետ ազատ առեւտրի պայմանագրեր կնքելու նպատակահարմարության հարցը»,- ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը: Tweet Դիտում՝ 5328