Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ժամանակ ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համար գազի ընդհանուր շուկայի ձեւավորումը: «Անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային պայմանագրի շրջանակում համաձայնեցվեն ոչ միայն միության ընդհանուր գազի շուկայում գնագոյացման եւ սակագների ձեւավորման մոտեցումները, այլեւ սահմանվեն երրորդ երկրներից, ներքին սպառման համար, գազի փոխադրման սակագները՝ թափանցիկության եւ ոչ խտրական մոտեցման հիման վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 27.04.2021 | 14:25 ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագծին ընթացք է տրվել Նրա խոսքով՝ ԵԱՏՄ եւ երրորդ երկրների միջեւ ազատ առեւտրի եւ առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը:«Այս տեսանկյունից հերթական անգամ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման եւ դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի եւ նպատակաուղղված ու հետեւողական աշխատանքի իրականացումը»,- ասել է նա:Անդրադառնալով ԵԱՏՄ թվային օրակարգի թեմային վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ դրվող ԵԱՏՄ առաջին համատեղ թվային նախագիծը՝ «Աշխատանք առանց սահմանների» միասնականացված որոնողական համակարգը»: 28.08.2020 | 12:43 Ներկայացվել է «Աշխատանք առանց սահմանների» նախագծի հաշվետվությունը «Այս նախագծի շնորհիվ միության քաղաքացիների համար կստեղծվեն աշխատանքի նոր հնարավորություններ՝ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կմեծանա աշխատակազմի որոնողական հարթակների ցանկը: Իսկ անդամ երկրների համար կներդրվեն ԵԱՏՄ աշխատաշուկայի զարգացման ժամանակակից եւ արդյունավետ թվային գործիքներ»,- ասել է նա:Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԱՏՄ հարթակում հավասար եւ փոխշահավետ երկխոսության, համաձայնեցված եւ համակարգված գործողությունների արդյունքը երկար սպասեցնել չի տա: Tweet Դիտում՝ 1221