Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի նախագիծը մշակվել է Ռուսաստանի Դաշնության կողմից եւ ներկայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ):ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ԵԱՏՄ-ում տարաձայնությունների եւ վիճելի իրավիճակների վերացման ու ապրանքների տեղաշարժման ազատությունն ապահովող կոմիտեի նիստի ժամանակ։ Նա նշել է, որ փաստաթուղթն արդեն ուղարկվել է Միության երկրներ:«Հանձնաժողովի Խորհուրդը խնդրել է արագացնել համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցումը, քանի որ այս հարցը դրվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Համաձայնագիրը նախատեսվում է վավերացնել հաջորդ տարի»,- ասել է Միխայիլ Մյասնիկովիչը:ԵՏՀ էներգետիկայի դեպարտամենտն արդեն պատրաստել է փաստաթղթի համաձայնեցման մանրամասն ժամանակացույց: Միաժամանակ նշվել է, որ նախագիծը պետք է լրացվի գազատրանսպորտային համակարգերին հասանելիության միասնական կանոններով, որոնք դեռ չեն ներկայացվել ռուսաստանյան կողմից: Tweet Դիտում՝ 1811