Առաջին եռամսյակում գնաճի միջին մակարդակը ԵԱՏՄ-ում կազմել է 6,7%

13.05.2021 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #գնաճ
2020-ի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ պետություններում դիտվում է տարեկան գնաճի արագացում 0,5-2,1 տոկոսային կետով: Բացառություն է կազմում միայն Ղազախստանը, որտեղ գնաճը դանդաղել է 0,5 տոկոսային կետով:

Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի գնաճի մոնիթորինգի տվյալները:

Գնաճի արագացման հիմնական պատճառը պարենի համաշխարհային գների աճն է:  Պարենային ապրանքների գնաճի արագացում տեղի է ունեցել Հայաստանում, Բելառուսում եւ Ռուսաստանում, որտեղ աճել են մսի եւ մսամթերքի, ինչպես նաեւ կարտոֆիլի գները:

Միաժամանակ, ԵԱՏՄ բոլոր երկրներում արագացել է արեւածաղկի ձեթի, ձվի, հացի եւ այլ ապրանքների գների աճը:



Ոչ պարենային ապրանքների գներն աճել են ԵԱՏՄ բոլոր երկրներում: Դա հիմնականում պայմանավորված էր գործվածքների, հագուստի, տրիկոտաժի, շինանյութերի, ինչպես նաեւ բենզինի եւ ավտոմեքենաների գների աճով (Միության երկրների մեծ մասում): Բացի այդ, Հայաստանում եւ Բելառուսում COVID-19 ֆոնին արագացել է դեղերի գնաճը (համապատասխանաբար 13,3% եւ 21,8%):

Ծառայությունների ոլորտում գների աճն արագացել է Հայաստանում, Ղրղըզստանում եւ Ռուսաստանում: Բելառուսում ծառայությունների գնաճը, չնայած դրա փոքր-ինչ դանդաղեցմանը, ԵԱՏՄ երկրների շարքում մնաց ամենաբարձր մակարդակի վրա:

Մշակութային հաստատությունների ծառայությունների գների արագացում նկատվել է բոլոր պետություններում, ինչպես նաեւ ԵԱՏՄ երկրների մեծ մասում ՝ ուղեւորափոխադրումների, կրթության եւ առողջապահության ծառայությունների համար:

Ղազախստանում գնաճի ընդհանուր տեմպի դանդաղեցումը պայմանավորված է պարենային ապրանքների եւ ծառայությունների գների աճի տեմպերի նվազմամբ:

Չնայած ԵԱՏՄ-ում գնաճային գործընթացների աճին, այս տարվա վերջին Միության երկրների կողմից տնտեսական քաղաքականության ժամանակին ձեռնարկված միջոցների ֆոնին տարեկան գնաճի զգալի դանդաղում է սպասվում:
Դիտում՝ 3157
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai