ԵԱԶԲ. Տարեվերջին գնաճային ճնշումը Հայաստանում կթուլանա

12.05.2021 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #Հայաստան #գնաճ
Հայաստանում գների աճի բարձր տեմպը պայմանավորված է դրամի թուլացմամբ եւ միջազգային շուկաներում սննդամթերքի գների աճով:

Այս մասին ասված է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մակրոտնտեսական զեկույցի հերթական թողարկման մեջ:

Ըստ ԵԱԶԲ գնահատականների՝ գների աճի դանդաղում սպասվում է այս տարվա երկրորդ եռամսյակից: Տարեվերջին գնաճի ճնշումները կթուլանան սննդամթերքի համաշխարհային գների եւ ազգային արժույթի փոխարժեքի կայունացման հետ մեկտեղ, նշված է զեկույցում:

«2021թ. մարտին ներքին շուկայում արտարժույթի զուտ պահանջարկը կազմել է $60.8 մլն, ինչը կարող է վկայել դեւալվացիոն սպասումների պահպանման մասին»,- ասված է զեկույցում:

ԵԱԶԲ վերլուծաբանները նշում են, որ Հայաստանում սպառողական թույլ պահանջարկի պատճառներից մեկը տնային տնտեսությունների վարկավորման աճի դանդաղումն է՝ բանկերի կողմից բնակչությանը վարկեր տրամադրելու պայմանների խստացման ֆոնին: 2021-ի ընթացքում սպառողական պահանջարկը կխթանեն արտերկրից կատարվող դրամական փոխանցումները, ասված է զեկույցում։

ԵԱԶԲ-ի կանխատեսմամբ՝ 2021-ին Հայաստանի տնտեսությունը կաճի 3.3%-ով՝ արտահանման, զբոսաշրջության եւ դրամական փոխանցումների եկամուտների վերականգնման հաշվին:
Դիտում՝ 2820

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW