ԵԱԶԲ. Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի 3,3%-ով
31.03.2021 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /


Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ն այս տարի 3,3% աճ կգրանցի, իսկ հայկական դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ 2021թ. կկազմի շուրջ 521 դրամ:
«Հայաստանում եւ Ղրղզստանում տնտեսական ակտիվության վերականգնումը կավարտվի 2022թ. ընթացքում: Գործընթացի երկարատեւությունը մեծապես պայմանավորված է 2020-ի անկման խորությամբ եւ բյուջեի խրախուսման սահմանափակ հնարավորություններով: 2021-ին Հայաստանի, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի տնտեսությունները դրամական փոխանցումներից լրացուցիչ աջակցություն կստանան»,- ասված է բանկի մակրոտնտեսական զեկույցում:
Բանկը կանխատեսում է անդամ երկրների ՀՆԱ-ի 3,3% աճ: Սոցիալական մեկուսացման թուլացումը եւ արտաքին պայմանների բարելավումը կդառնան սպառողների եւ ներդրումների աճող պահանջարկի հիմնական շարժիչ ուժը:
Այսպես, Ղազախստանի եւ Ռուսաստանի տնտեսություններն ընթացիկ տարվա վերջին կաճեն, համապատասխանաբար, 4 եւ 3,3 տոկոսով եւ 2021-ի վերջին կհասնեն նախաճգնաժամային մակարդակին:
Բանկը կանխատեսում է, որ Ղրղըզստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 3,9%, Տաջիկստանում` 6,1%:
ԵԱԶԲ վերլուծաբանները կարծում են, որ 2021-2022թթ. Բելառուսում տնտեսական ակտիվությունը կպահպանվի մինչճգնաժամայինից ցածր մակարդակներում: Երկրում ՀՆԱ-ի աճը 2021թ. կանխատեսվում է 0,1%, այն կսահմանափակվի թույլ ներքին պահանջարկով`մեծացած անորոշության եւ տնտեսական տրամադրությունների վատթարացման պայմաններում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: