Համաշխարհային բանկի (ՀԲ) գնահատմամբ` Հայաստանի 2020թ․ տնտեսական անկումը կհասնի 7․6%-ի, իսկ 2021-ին այն կվերականգնվի մինչև 3․4%։ Այս մասին ասված է ՀԲ Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի տնտեսական զարգացումների զեկույցում (Գարուն, 2021): Նշվում է, որ մինչեւ կորոնավիրուսի համավարակը Հայաստանը հետզհետե բարելավում էր բիզնես միջավայրը, սակայն COVID-19-ը եւ պատերազմը խոչընդոտ դարձան։«Հայաստանում համավարակի լուրջ բռնկում գրանցվեց, իսկ 2020-ի սեպտեմբերին սրվեց Ադրբեջանի հետ ունեցած հակամարտությունը։ Թեպետ նոյեմբերի 10-ին ռազմական գործողությունները դադարեցին, բայց դրան հաջորդեց ներքաղաքական անկայուն շրջան։ Նշված երկու գործոնները հանգեցրեցին կտրուկ տնտեսական անկման, աղքատության աճի եւ հարկաբյուջետային քաղաքականության վատթարացման: Այնուամենայնիվ, ճգնաժամի պայմաններում Հայաստանը պահպանեց մակրոտնտեսական կայունությունն ու արտաքին առողջ բուֆերները»,- նշված է զեկույցում։Համաշխարհային բանկի փորձագետները նաեւ կանխատեսել են, որ այս տարի տարածաշրջանի տնտեսությունները 3․6% աճ կգրանցեն։ Tweet Դիտում՝ 3044