Սկանդալային միջադեպից հետո Թուրքիան խստացնում է կրիպտոբորսաների հսկողությունը

10.05.2021 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #Լյութֆի Էլվան #կիպտոբորսա
Թուրքիայի ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը CNN-ի առցանց հեռարձակման ժամանակ հայտարարել է կրիպտոարժութային ասպարեզում նոր օրինագծի մշակման մասին:

Մասնավորապես, այսուհետ թուրքական բոլոր կրիպտոբորսաները պարտավոր են տեղեկացնել Ֆինանսական հանցագործությունների քննության խորհրդին (MASAK) հաճախորդների կրիպտոարժութային գործարքների մասին, որոնց ծավալը 10 000 թուրքական լիրայից ($1200) ավել կլինի։

Այդ նպատակով կառավարությունը մշակում է հատուկ ուղեցույց` հաշվետվությունների ներկայացման կանոններով եւ օրենքի խախտման համար նախատեսված պատժամիջոցներով:  

«Կրիպտոհարթակները պարտավոր կլինեն կիսվել MASAK-ի հետ իրենց օգտատերերի գործարքների մասին տեղեկատվությամբ: Նրանք պատասխանատու են իրենց հարթակներում կասկածելի գործողությունների եւ գործարքից հետո 10 օրվա ընթացքում MASAK-ին ավելի քան 10 000 լիրա արժողությամբ գործարքների մասին տեղեկացնելու համար»,- Էլվանի խոսքերն է մեջբերում Bloomchain.ru-ն:

Banks.amհիշեցնում է, որ ապրիլի կեսերին Թուրքիայի Կենտրոնական բանկն օրենսդրական արգելք է սահմանել ֆինանսական հաշվարկներում կրիպտոարժույթների օգտագործման համար՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով:

Արգելքն ուժի մեջ է մտել ս․թ․ ապրիլի 30-ին: Այն վերաբերում է քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ հաշվարկներում կրիպտոարժույթներով ցանկացած գործարքների կատարմանը։ Կրիպտոարժույթները դադարում են լինել վճարային հասանելի միջոց կոնտրագենտների միջեւ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով ապրանքներ եւ ծառայություններ գնելու համար:



Նշենք նաեւ, որ այս տարվա ապրիլին Թուրքիան միջազգային հետախուզում էր հայտարարել տեղական Thodex կրիպտոարժութային բորսայի գլխավոր տնօրեն Ֆարուկ Ֆատիխ Օզերի նկատմամբ եւ թողարկել Ինտերպոլի «կարմիր ծանուցագիր»։ Նշվում էր, որ Օզերը լքել է Թուրքիան ներդրողների գումարով, որը կազմում է $2 մլրդ՝ արտահայտված կրիպտոարժույթով: Թուրքիան կարծում է, որ նա ապաստան է գտել Ալբանիայում եւ մտադիր է պահանջել նրա արտահանձնումը:

Օրերս Թուրքիայի իշխանությունները ձերբակալեցին 6 քաղաքացու, որոնք կարող են առնչություն ունենալ Thodex թվային ակտիվների բորսայի հետ։ Ձերբակալվածների թվում էին նաեւ Thodex-ի գլխավոր տնօրենի եղբայրն ու քույրը, ինչպես նաեւ ընկերության թոփ մենեջերներ:
Դիտում՝ 2770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW