Թուրքիայի Կենտրոնական բանկն առաջին անգամ օրենսդրական արգելք է սահմանել ֆինանսական հաշվարկներում կրիպտոարժույթների օգտագործման համար՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով:Կարգավորման համապատասխան կանոնները հրապարակվել են Resmî Gazete պետական պաշտոնական պարբերականում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։Արգելքն ուժի մեջ կմտնի ս․թ․ապրիլի 30-ից: Այն վերաբերում է քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ հաշվարկներում կրիպտոարժույթներով ցանկացած գործարքների կատարմանը։ Կրիպտոարժույթները դադարում են լինել վճարային հասանելի միջոց կոնտրագենտների միջեւ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով ապրանքներ եւ ծառայություններ գնելու համար:Ներդրվող կանոնների էությունը կայանում է նրանում, որ Թուրքիայում պաշտոնապես գրանցված եւ լիցենզավորված ֆինանսական հարթակները, ծառայությունները եւ վճարային համակարգերը, որոնք աշխատում են կամ հնարավորություն ունեն աշխատելու կրիպտոարժույթների հետ, զրկվում են դրանցով հաշվարկային գործարքների որեւիցե ծառայություն մատուցելու իրավունքից՝ դրամապանակների միջեւ փոխանցում կամ դրանց փոխարկում հասարակ արժույթի։ Դեռեւս պարզ չէ՝ կկարողանան արդյոք Թուրքիայում լիցենզավորված բանկերը կամ Կենտրոնական բանկն անկախ սերվիսների փոխարեն նման ծառայություններ մատուցել։Ընթացիկ փուլում Կենտրոնական բանկը չի սպասարկի, չի երաշխավորի եւ չի կարգավորի կրիպտոարժույթներով գործարքների կատարումը: Կենտրոնական բանկը նշել է, որ նման գործարքները լուրջ ռիսկեր են պարունակում պայմանավորվող կողմերի համար, այդ թվում՝ պաշտոնական կարգավորիչների կողմից որեւէ արդյունավետ վերահսկողության բացակայության պատճառով: Tweet Դիտում՝ 1462