Թուրքական Thodex կրիպտոբորսայի գործով 6 հոգի ձերբակալվել է

30.04.2021 | 15:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #Thodex #կրիպտոբորսա
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 6 քաղաքացու, որոնք կարող են առնչություն ունենալ Thodex թվային ակտիվների բորսայի հետ, հայտնում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում են նաեւ Thodex-ի գլխավոր տնօրենի եղբայրն ու քույրը, ինչպես նաեւ ընկերության թոփ մենեջերներ:

Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս Թուրքիան միջազգային հետախուզում էր հայտարարել տեղական Thodex կրիպտոարժույթային բորսայի գլխավոր տնօրեն Ֆարուկ Ֆատիխ Օզերի նկատմամբ եւ թողարկել Ինտերպոլի «կարմիր ծանուցագիր»:

DHA գործակալությունը նշում էր, որ Օզերը լքել է Թուրքիան ներդրողների գումարով, որը կազմում է $2 մլրդ՝ արտահայտված կրիպտոարժույթով: Թուրքիան կարծում է, որ նա ապաստան է գտել Ալբանիայում եւ մտադիր է պահանջել նրա արտահանձնումը:



Թուրք դատավորը Օզերի նկատմամբ ձերբակալման օրդեր է դուրս գրել «տեղեկատվական համակարգերը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները որպես գործիք օգտագործելու միջոցով խարդախությունների եւ հանցագործությունների կատարման նպատակով կազմակերպություն ստեղծելու համար»: Թուրքիայի ՆԳՆ տվյալներով՝ տղամարդը ապրիլի 20-ին Ստամբուլից թռել է Տիրանա:
Դիտում՝ 2969

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW