Թուրքական կրիպտոբորսայի ղեկավարը փախել է երկրից՝ իր հետ տանելով $2 մլրդ
24.04.2021 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://move2turkey.com/

«Կարմիր ծանուցումը» պահանջում է Ինտերպոլի բոլոր անդամներից անհապաղ ձերբակալել հետախուզվողին՝ նրա արտահանձման հետագա որոշմամբ:
DHA գործակալությունը նշում է, որ Օզերը լքել է Թուրքիան ներդրողների գումարով, որը կազմում է $2 մլրդ՝ արտահայտված կրիպտոարժույթով: Թուրքիան կարծում է, որ նա ապաստան է գտել Ալբանիայում և մտադիր է պատանջել նրա արտահանձնումը:
Ինչպես գրում է Anadolu-ն, թուրք դատավորը Օզերի նկատմամբ ձերբակալման օրդեր է դուրս գրել «տեղեկատվական համակարգերը, բանկերը կամ վարկային կազմակերպությունները որպես գործիք օգտագործելու միջոցով խարդախությունների և հանցագործությունների կատարման նպատակով կազմակերպություն ստեղծելու համար»: Թուրքիայի ՆԳՆ տվյալներով ՝ տղամարդը ապրիլի 20-ին Ստամբուլից թռել է Տիրանա:
Դատախազությունը հետաքննություն է սկսել ապրիլի 22-ին, այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում հայտնվեցին գործարարի փախուստի մասին առաջին հաղորդագրությունները: Գործով ձերբակալվել է 62 կասկածյալ, եւս 16-ը հետախուզվում են, հայտնում է Anadolu-ն: Խուզարկություններ են իրականացվել ընկերության հետ կապված մի քանի հասցեներում, մասնավորապես Thodex-ի կենտրոնակայանում:
Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս Թուրքիայի Կենտրոնական բանկն առաջին անգամ օրենսդրական արգելք է սահմանել ֆինանսական հաշվարկներում կրիպտոարժույթների օգտագործման համար՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով:
Արգելքն ուժի մեջ կմտնի ս․թ․ ապրիլի 30-ից: Այն վերաբերում է քաղաքացիների եւ կազմակերպությունների միջեւ հաշվարկներում կրիպտոարժույթներով ցանկացած գործարքների կատարմանը։ Կրիպտոարժույթները դադարում են լինել վճարային հասանելի միջոց կոնտրագենտների միջեւ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով ապրանքներ եւ ծառայություններ գնելու համար:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: