Քերոբյանը վերահաստատել է խոստումը՝ երկնիշ տնտեսական աճը կկատարեն
05.05.2021 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /


«Աշխատում ենք ոչ միայն դրամավարկային գործիքների միջոցով գնաճը զսպենք, այլեւ՝ տնտեսական միջոցառումների: Այսօրվա գնաճի թվերը հուշում են, որ գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6,2%-ով է ավելի: Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք եւ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի վերադառնանք նախատեսված գնաճի միջակայք»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասել է Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ այս տարի շատ բարձր գնաճ է ամբողջ աշխարհում:
Անդրադառնալով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հայտարարությանը՝ թե տնտեսությունն իրեն շատ ավելի լավ է պահում, քան ԿԲ կանխատեսումներն էին, նախարարի պաշտոնակատարն ասել է .«Ես կարող եմ իսկապես խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մենք երկնիշ տնտեսական աճը կկատարենք»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: