Մարտին Գալստյան․ ԿԲ-ն իր դիրքում է ու կառավարելու է գնաճը

04.05.2021 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #գնաճ
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ արտաքին հատվածից տրանսֆերտների բավականին լուրջ աճ կա։

«Սա թույլ է տալիս ենթադրել, որ ներքին տնտեսությունում էլ որոշակի գնաճային դրսեւորումներ կձեւավորվեն։ Մեր պատկերացմամբ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով՝ խարսխելու ենք գնաճային սպասումները»,- ասել է Մարտին Գալստյանը։

Հարցին՝ հակասություն չկա՞ ԿԲ գործողությունների եւ էկոնոմիկայի նախարարի այն հայտարարության միջեւ, որ ցանկանում են ունենալ երկնիշ տնտեսական աճ, թեպետ ԿԲ-ն հայտարարել է, որ աճը կարող է լինել 1,4%-ի շրջանում, Մարտին Գալստյանը պատասխանել է.

«Բնավ ոչ։ Մեր պատկերացմամբ, եթե մենք չենք կարողանալու գնաճի հարցը լուծել, ապա միջնաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում տնտեսությանը բավականին մեծ վնաս է հասցվելու պոտենցիալ չեկած ներդրումների ձեւով, որովհետեւ ներդրումները կայուն եւ կանխատեսելի միջավայր են պահանջում։ Մեր քաղաքականության թիրախն այն է, որ հասարակությանը հավաստիացնենք եւ երկխոսության միջոցով ասենք, որ մենք վերադառնալու ենք մեր թիրախին, եւ սա կարճաժամկետ երեւույթ է։ Կարճաժամկետ ժամանակահատվածում հնարավոր է, որ գնաճն աճի, որովհետեւ առաջարկով պայմանավորված՝ գնաճին արձագանքելը մեր գործիքների միջոցով հավելյալ ծախսեր է ստեղծելու հենց նույն հասարակության համար»,- ասել է ԿԲ նախագահը։



Մարտին Գալստյանը նաեւ նշել է, որ ԿԲ-ն իր դիրքում է ու կառավարելու է գնաճը։

«ԿԲ-ն փորձում է մի կողմից բալանսավորել գնաճը, մյուս կողմից՝ մյուս փոփոխականները։ Մեր քաղաքականության որոշումը կշռադատված է, մեսիջը, որ տալիս ենք հասարակությանը, հետեւյալն է՝ մենք մեր տեղում ենք, մեր անելիքը գիտենք։ Ներդրողներին ասում ենք, որ այս երկրում մակրոտնտեսական իրավիճակի համար պատասխանատու մարմինը վարում է պատասխանատու քաղաքականություն, ներդրումների առումով կարող եք մտավախություն չունենալ»,- ասել է նա։
Դիտում՝ 2060
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW