Կոնվերս Բանկում ամփոփել են Կանանց տոներին նվիրված ակցիայի արդյունքները: Բանկն իր կին հաճախորդներին էր առաջարկել մարտի 15-ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարել անկանխիկ գնումներ Woman’s Card վճարային քարտերով եւ ստանալ ոչ միայն գումարի հետվերադարձ, այլեւ որոշ բանկային պրոդուկտներից արտոնյալ պայմաններով օգտվելու, Visa Pay Sticker կամ Visa mini FOB (իր աքսեսուարով) ստանալու հնարավորություն:«Շնորհակալություն ենք հայտնում Կոնվերս Բանկի Woman’s քարտապաններին մեր առաջարկի նկատմամբ հետաքրքրության եւ ակցիայի ընթացքում ցուցաբերած ակտիվության համար: Դրա շրջանակում Woman’s քարտատեր կանանց համայնքը համալրվեց հազարավոր նոր քարտապաններով, որոնցից շատերը, կատարելով ակցիայի չափորոշիչներին համապատասխանող ծավալի անկանխիկ գնումներ, օգտվել են cashback-ից: Ընդհանուր առմամբ, վերադարձված գումարը գերազանցել է 5 մլն ՀՀ դրամը»,- ասված է հաղորդագրության մեջ:Բանկում նաեւ նշել են, որ 2016թ.-ից ի վեր անկանխիկ գնումների խրախուսման տարբեր ակցիաների շրջանակում cashback-ի ծավալը կազմել է 130 մլն դրամ:«Կոնվերս Բանկը հետամուտ է իր քարտային պրոդուկտների զարգացմանը, հաճախորդների խրախուսման տարաբնույթ ակցիաների անցկացմանը եւ առաջիկայում հանդես կգա նոր առաջարկներով»,- ամփոփել են բանկում:Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4073