Մինչեւ տարեվերջ ԵԱՏՄ երկրները կկարողանան վարկային պատմություններ փոխանակել

30.04.2021 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #վարկային պատմություն
Մինչեւ տարեվերջ նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմությունների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագիր կնքել, այսօր հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

«Մեր քաղաքացիները եւ իրավաբանական անձինք հնարավորություն կստանան վարկեր վերցնել «հնգյակի» բոլոր երկրներում, իսկ բանկերը կկարողանան ստուգել տեղեկատվությունը վարկառուների մասին: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հաղթահարենք համավարակի հետեւանքները եւ կայուն տնտեսական աճ ապահովենք մեր երկրներում եւ Միությունում»,- Միշուստինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:



Banks.am-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի կառավարության 2020թ. դեկտեմբերի 11-ի հրամանագրով՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը նախատեսում են վարկային պատմությունների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքել:

Համաձայնագրի նախագիծը պատրաստվել էր Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից։ Ավելի վաղ նախարարությունում նշել էին, որ համաձայնագիրը ռուսաստանցիներին եւ իրավաբանական անձանց հնարավորություն կտա վարկեր ստանալ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրներում, իսկ Միության այլ երկրների քաղաքացիներին՝ Ռուսաստանում։
Դիտում՝ 2773

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW