Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը նախատեսում են վարկային պատմությունների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքել:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության դեկտեմբերի 11-ի հրամանագրում:«Հավանության արժանացնել Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից ներկայացված՝ ՌԴ ԱԳՆ-ի, Տնտեսական զարգացման նախարարության եւ Կենտրոնական բանկի հետ համաձայնեցված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում վարկային պատմությունների կազմի մեջ մտնող տեղեկությունների փոխանակման կարգի մասին համաձայնագրի նախագիծը»,- նշված է փաստաթղթում:Վարկային զեկույցը տրամադրվում է վարկային պատմություն օգտագործողի պահանջով եւ պարունակում է վարկային պատմության սուբյեկտի նույնականացման տվյալներ եւ տեղեկություններ իր պարտավորությունների մասին:Համաձայնագրի նախագիծը պատրաստվել էր Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից։ Ավելի վաղ նախարարությունում նշել էին, որ համաձայնագիրը ռուսաստանցիներին եւ իրավաբանական անձանց հնարավորություն կտա վարկեր ստանալ ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրներում, իսկ միության այլ երկրների քաղաքացիներին՝ Ռուսաստանում։ «Այսօր բանկերը չեն ցանկանում վարկեր տրամադրել ոչ ռեզիդենտներին, այդ թվում՝ վարկառուներին ստուգելու դժվարության պատճառով»,- գրում է գործակալությունը: Tweet Դիտում՝ 4168