«Յանդեքս»-ը պայմանագիր է կնքել «Ակրոպոլ» բանկը 1,1 մլրդ ռուբլով գնելու մասին, ասված է ընկերության հաղորդագրության մեջ:«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ գործարքի արդյունքում «Յանդեքս»-ին կանցնեն «Ակրոպոլ»-ի լիցենզիաները՝ ներառյալ ունիվերսալ բանկայինը: Գործարքը կավարտվի ՌԴ Կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելուց հետո: «Լիցենզիաների առկայությունը «Յանդեքս»-ին թույլ կտա զարգացնել ֆինանսական ծառայությունների ուղղությունը եւ գործարկել նոր պրոդուկտներ օգտատերերի եւ գործընկերների համար: «Ակրոպոլ»-ի ակտիվների ավելի քան 85%-ին բաժին են ընկնում իրացվելի արժեթղթերի պորտֆելն ու հաշիվների վրա միջոցները Ռուսաստանի Բանկում»,- ասված է «Յանդեքս»-ի հաղորդագրության մեջ: 14.03.2021 | 11:06 «Յանդեքս»-ը պատրաստվում է բանկ գնել Banks.am-ը հիշեցնում է, որ Օլեգ Տինկովի հետ գործարքի ձախողումից հետո «Յանդեքս»-ը որոշել էր սեփական բանկ գնել: Մարտի կեսին հայտնի դարձավ, որ ընկերությունը բանակցություններ է վարում ոչ մեծ «Ակրոպոլ» բանկի ձեռքբերման շուրջ։ Tweet Դիտում՝ 2545