«Ռուսաստանի բանկը (ԿԲ) չի տեսնում ՌԴ-ն միջազգային վճարային համակարգերից անջատելու ռիսկեր, դա հենց իրենց համար ոչ շահավետ կլինի»,- ասել է Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Օլգա Սկորոբոգատովան:«Եթե խոսենք ներկա իրավիճակի մասին, ապա, կարծում եմ, այն բավականին հանգիստ է: Մենք միջազգային վճարային համակարգերից անջատման որեւէ ռիսկեր չենք տեսնում: Կարծում եմ, դա չափազանց ոչ ձեռնտու է հենց միջազգային վճարային համակարգերին:Մեր շոգեքարշը կանգնած է ոչ միայն պահեստային գծի վրա, այլեւ ակտիվորեն առաջ է շարժվում, այսինքն՝ մենք ձեզ հետ ունենք Վճարային քարտերի ազգային համակարգ, որը հիանալի կերպով աշխատում է եւ ծածկում քարտերով գործարքների հետ կապված խնդիրները Ռուսաստանի տարածքում ու արդեն ունի 13 երկիր, որտեղ ընդունվում է «Միր» քարտը: Մենք ձեզ հետ ունենք ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգ, որը մշակում է այդ հաղորդագրությունների հոսքը Ռուսաստանի ներսում, եւ այնտեղ չկա արտադրողականության որեւէ սահմանափակում: Մենք ունենք արագ վճարումների համակարգ, որը դառնում է երկրորդ այլընտրանքային կապուղի՝ բացի վճարման համար քարտեր օգտագործելուց»,- Սկորոբոգատովայի խոսքերն է մեջբերում Finmarket-ը: 22.03.2021 | 17:28 Պեսկովը չի բացառել Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հնարավորությունը Նրա փոխանցմամբ՝ վճարային ենթակառուցվածքի այս երեք հզոր հատվածները թույլ են տալիս ռուսական շուկային ապահովել ոչ միայն ծառայությունների անխափան աշխատանք, այլեւ քաղաքացիներին եւ բիզնեսին տրամադրում են ծառայություններ այլ խաղացողների, այդ թվում՝ միջազգային վճարային համակարգերի հետ մրցակցելու հնարավորությամբ:«Կարծում եմ, մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը հենց մեր վճարային համակարգերի եւ մեր ենթակառուցվածքային հարթակների զարգացման ուղղությամբ, բայց, միաժամանակ, ինչպես նշեցի, մեզ համար չափազանց կարեւոր է պահպանել մրցակցության պայմանները: Մենք ուզում ենք, որ ռուսաստանյան ընկերությունները զարգանան մրցակցության պայմաններում եւ հաջողության հասնեն՝ լինելով ամենալավը եւ չունենալով հատուկ արտոնություններ»,- ասել է Սկորոբոգատովան: 13.04.2021 | 16:05 Պեսկովը չի բացառում Ռուսաստանը Visa-ից եւ Mastercard-ից անջատելու հնարավորությունը Նա հիշեցրել է, որ 2014 թ.-ին պատժամիջոցների պատճառով վճարային շուկան Ռուսաստանում բախվեց «ծայրաստիճան ծանր եւ տհաճ իրավիճակների», որոշ բանկեր անջատվեցին միջազգային վճարային համակարգերից: Սա ստիպեց հնարավորինս շուտ ստեղծել Վճարային քարտերի ազգային համակարգը, ասել է ԿԲ նախագահի առաջին տեղակալը: Tweet Դիտում՝ 1638